Ս.թ. հունիսի 6-ին «Դեպի Հայք» կազմակերպությունում տեղի ունեցավ «Արդի քաղաքական և տնտեսական
իրավիճակը Հայաստանում» թեմայով համաժողով: Համաժողովը, որն ընթացավ մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից հետո, քննության առավ Հայաստանի քաղաքական իրավիճակը, առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանի մարտահրավերներն ու հնարավորությունները, ինչպես նաև ներկա իշխանությունների ու քաղաքական ուժերի դասավորության խնդիրները:

Քննարկման ժամանակ սիրիահայ, ամերիկահայ ու կանադահայ կամավորների հետ մտքերի փոխանակմամբ հանդես եկան «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանը և «Նոյյան տապան» գործակալության մեկնաբան Դավիթ Պետրոսյանը: