ԹԻՀԿ-ը հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարարության կողմից նախաձեռնած «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» առաջարկություններով։ Որոշման նախագծի վերաբերյալ Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացումն ավելի մասնակցային դարձնելու նպատակով ՝ ԹԻՀԿ-ը ռազմավարության առանձին միջոցառումների իրականացման գործում առաջարկել է ապահովել շահագրգիռ կողմերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկումներ և քննարկման արդյունքներով որոշել միջոցառումների իրականացման գործընթացում փոփոխություններ կատարելու շրջանակը։ Ներկայա

ցված առաջարկությունների շարքում դիտարկվել են նաև հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգի, հաշվետվությունների կազմման ու գնահատման ցուցիչների բարեփոխումների վերաբերյալ առաջարկներ։

ԹԻՀԿ առաջարկությունները ներկայացվել են ՀՀ Արդարադատության նախարարություն։

Նկատառումներին և առաջարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ: