Բաց նամակ կառավարություններին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ողջ աշխարհի մասնաճյուղերից

8-ը դեկտեմբերի, 2021 թվական

Հարգելի պետությունների ղեկավարներ և կառավարություններ,

Մենք՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ողջ աշխարհի ազգային մասնաճյուղերը՝ Միջազգային խորհրդի և Քարտուղարության հետ միասին, գրում ենք՝ հորդորելու ձեզ օգտվել այս շաբաթ անցկացվող վիրտուալ Ժողովրդավարության գագաթնաժողովի ընձեռած՝ ժողովրդավարության ապագայի համար իրական թափ ստեղծելու հնարավորությունից։

Գրեթե երկու տասնամյակ առաջ, երբ պետություններն ընդունեցին ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ կոնվենցիան», միջազգային հանրությունը ճանաչեց, որ կոռուպցիան խաթարում է ժողովրդավարությունը: Այնուամենայնիվ, կոռուպցիայի դեմ անգործությունը տեղիք է տվել իշխանատիրության (ավտորիտարիզմ), պետության զավթման ​​և խոշոր կոռուպցիայի նոր վերելքի՝ մարդու իրավունքների, մարդկային կյանքերի և ապրուստի միջոցների համար կործանարար հետևանքներով:

Ամենից շատ տուժած երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի ձախողումը հանգեցրել է մարդկանց տառապանքներին, ովքեր շարունակում են զրկված մնալ հիմնական հանրային ծառայություններից և տնտեսական հնարավորություններից և չեն կարողանում ազատվել աղքատության ճիրաններից: Բազմաթիվ այլ երկրներում դա առիթ է տվել քաղաքականությունների և որոշումների, որոնք գնալով ավելի են հակվում դեպի քչերի շահերը, մինչդեռ հաշվետվողականության մեխանիզմները թուլանում են կամ նույնիսկ զավթվում:

Ազդելով բոլորիս վրա՝ կոռուպցիան խաթարում է կլիմայի փոփոխությունների մեղմման գործողությունները և խորացնում COVID-19-ի ճգնաժամը։ Տագնապալի է, որ շատ երկրներում համավարակը նաև չարաշահվել է՝ հակակոռուպցիոն զսպումները թուլացնելու և քաղաքացիական և քաղաքական իրավունքները սահմանափակելու նպատակով:

Մենք այսօր նման ընդգրկման խնդիրների առջև չէինք կանգնի, եթե կառավարությունները բարեխղճորեն կատարած լինեին նախորդ հակակոռուպցիոն հանձնառությունները և խոստումները։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը ձեզ կոչ է անում համարձակ լինել գագաթնաժողովի գլոբալ բեմում և բացատրել հանրությանը, թե ինչն է դանդաղեցնում առաջընթացը, և ինչպես եք նախատեսում վերացնել այդ խոչընդոտները: Այս բարձր մակարդակի հավաքը պետք է ծառայի որպես անկեղծ խորհրդածությունների հարթակ ամենահրատապ խնդիրների մասին, որոնք բորբոքում են ժողովրդավարության և կոռուպցիոն փոխշաղկապված գլոբալ ճգնաժամերը և վերջիններիս առնչվող մարդու իրավունքների խախտումները:

Գագաթնաժողովից հետո մենք ձեզ կոչ ենք անում հրապարակայնորեն հաշվետու լինել ձեր ծրագրերի մասին, նախատեսել ներառական և մասնակցային գործընթաց և սահմանել գործողությունների հստակ ժամանակացույց: Հրամայական է, որ «գործողության տարում», որին մեկնարկ տալը 2021 թվականի դեկտեմբերի գագաթնաժողովի նպատակն է, հաշվի առնվեն բովանդակալից փոխգործակցությունը քաղաքացիական հասարակության հետ և հանրային աջակցության կատալիզացումը:

Այդ նպատակով հորդորում ենք ձեզ ականջալուր լինել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի՝ քաղաքականության առաջնահերթ ոլորտներում գործողությունների վերաբերյալ առաջարկներին և մշակել նոր սերնդի պարտավորություններ ու ռազմավարություններ՝ կոռուպցիայի, մարդու իրավունքների ոտնահարումների և ժողովրդավարության անկման արատավոր շրջանին բովանդակալից կերպով անդրադառնալու նպատակով:

Հիմնական ոլորտներից մեկը, որտեղ ժողովրդավարական հասարակությունները պետք է շտապ գործեն, կոռուպցիայի դեմ պայքարողների պաշտպանությունն է երկրագնդով մեկ։ Քանի որ ներկայումս ավելի մեծ թվով երկրներ ընթանում են ոչ թե ժողովրդավարական, այլ՝ ավտորիտար ուղղությամբ, կարևոր է զորակցությունը անկախ լրագրողներին և ակտիվիստներին ամբողջ աշխարհում: Դրանից կախված է ժողովրդավարության ապագան, հատկապես այն երկրներում, որոնք ներկայացված չեն 2021 թ. Ժողովրդավարության գագաթնաժողովում։

Որպեսզի ժողովրդավարությունը չդառնա COVID-19 համավարակի տևական զոհը, մեզ անհրաժեշտ են բովանդակալից գործողություններ կոռուպցիայի դեմ հենց հիմա։

Ներքոստորագրյալներ՝

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի Տնօրենների խորհուրդ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի Միջազգային քարտուղարություն

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» ԵՄ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ԱՄՆ գրասենյակ

Արգենտինա՝ «Քաղաքացիական իշխանություն» (Poder Ciudadano)

Հայաստան՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն

Ավստրալիա՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Ավստրալիա

Ավստրիա՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Ավստրիա

Ադրբեջան՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Ադրբեջան

Բահրեյն՝ «Բահրեյնի Թրանսփարենսի միություն»

Բանգլադեշ՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Բանգլադեշ

Բելգիա՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Բելգիա

Բոսնիա և Հերցեգովինա՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Բոսնիա և Հերցեգովինա

Բուրունդի՝ «Բուրունդիի սպառողների ընկերակցություն» (Association Burundaise des Consommateurs ‒ ABUCO)

Կամբոջա՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Կամբոջա

Կանադա՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Կանադա

Չիլի՝ Chile Transparente

Կոլումբիա՝ Transparencia por Colombia

Կոնգոյի Հանրապետություն՝ «Հավաք հանուն խաղաղության և մարդու իրավունքների» (Rencontre pour la Paix et les Droits de l'Homme ‒ RPDH)

Չեխիա՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Չեխիայի Հանրապետություն

Դանիա՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Դանիա

Էկվադոր՝ «Քաղաքացիության և զարգացման հիմնադրամ» (Fundación Ciudadanía y Desarrollo)

Էլ Սալվադոր՝ «Զարգացման ազգային հիմնադրամ» (Fundación Nacional para el Desarrollo ‒ FUNDE)

Էստոնիա՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Էստոնիա

Ֆինլանդիա՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Ֆինլանդիա

Ֆրանսիա՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Ֆրանսիա

Վրաստան՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Վրաստան

Գերմանիա՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Գերմանիա

Գանա՝ «Գանայի բարեվարքության նախաձեռնություն»

Գրինլանդիա՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Գրինլանդիա

Հոնդուրաս՝ «Ընկերակցություն հանուն ավելի արդար հասարակության» (Asociación para una sociedad más justa)

Իսրայել՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Իսրայել

Յամայկա՝ «Բարեվարքության ազգային գործողություն»

Քենիա՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Քենիա

Կոսովո՝ «Կոսովոյի ժողովրդավարական ինստիտուտ»

Ղըրղզստան՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Ղըրղզստան

Լատվիա՝ «Հասարակություն հանուն թափանցիկության» (Sabiedriba par atklatibu – Delna)

Լիբանան՝ «Լիբանանի թափանցիկության ընկերակցություն» (LTA)

Լիտվա՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Լիտվա

Մադագասկար՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ նախաձեռնություն» Մադագասկար՝

Մալայզիա՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Մալայզիա

Մալթա՝ «Դաֆնե Կարուանա Գալիցիա» հիմնադրամ

Մարոկկո՝ «Թրանսփարենսի» Մարոկկո

Մեքսիկա՝ «Թրանսփարենսի» Մարոկկո (Transparencia Mexicana)

Մոլդովա՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Մոլդովա

Չեռնոգորիա՝ «ՀԿ հատվածի սատարման ցանց» (MANS)

Նեպալ՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Նեպալ

Նիդեռլանդներ՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Նիդեռլանդներ

Նոր Զելանդիա՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Նոր Զելանդիա

Նիգերիա՝ «Քաղաքացիական հասարակության օրենսդրական շահերի պաշտպանության կենտրոն» (CISLAC)

Հյուսիսային Մակեդոնիա՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Մակեդոնիա

Նորվեգիա՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Նորվեգիա

Պակիստան՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Պակիստան

Պաղեստին՝ «Հաշվետվողականության և բարեվարքության կոալիցիա» (AMAN)

Պանամա՝ «Քաղաքացիների ազատության զարգացման հիմնադրամ» (Fundación para el Desarrollo de la Libertad Ciudadana)

Պապուա Նոր Գվինեա՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Պապուա Նոր Գվինեա

Պերու՝ Proética

Պորտուգալիա՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Պորտուգալիա (Transparência Internacional Portugal)

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն՝ Կոնգոյի հակակոռուպցիոն լիգա (Ligue Congolaise de lutte contre la corruption ‒ LICOCO)

Դոմինիկյան Հանրապետություն՝ «Քաղաքացիական մասնակցություն» (Participación Ciudadana)

Ռուանդա՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Ռուանդա

Սեյշելյան կղզիներ՝ «Թրանսփարենսի նախաձեռնություն» Սեյշելյան կղզիներ

Սիերա Լեոնե՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Սիերա Լեոնե

Սողոմոնի կղզիներ՝ «Թրանսփարենսի» Սողոմոնի կղզիներ

Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ «Կոռուպցիայի հսկում» (Corruption Watch)

Իսպանիա՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Իսպանիա

Շրի Լանկա՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Շրի Լանկա

Շվեդիա՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Շվեդիա

Թայվան՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Թայվան

Տոգո՝ «Սպառողների և շրջակա միջավայրի ազգային դաշինք» (Alliance Nationale des Consommateurs et de l’Environnement ‒ ANCE)

Տրինիդադ և Տոբագո՝ Տրինիդադ և Տոբագոյի Թրանսփարենսի ինստիտուտ

Թուրքիա՝ «Թրանսփարենսի միջազգային ընկերակցություն» (Uluslararası Seffaflik Dernegi)

Ուկրաինա՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Ուկրաինա

Միացյալ Թագավորություն՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» ՄԹ

Վենեսուելա՝ Թրանսփարենսի Վենեսուելա (Transparencia Venezuela)

Զամբիա՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Զամբիա