Դեկտեմբերի 17-ին կայացավ «Բարձրագույն կրթության համակարգում կոռուպցիոն ռիսկերը և կոռուպցիայի դեմ պայքարը» թեմայով քննարկումը, որը կազմակերպել էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հանրային քաղաքականության ինստիտուտի և «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Միջոցառման ընթացում շահագրգիռ կողմերին ներկայացվեցին և քննարկեցին Հայաստանի բուհերում կոռուպցիոն ռիսկերի ու վարվող հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ ուսումնասիրության, ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության 4-րդ փուլի մոնիտորինգի զեկույցում բարձրագույն կրթության ոլորտի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունների իրականացման վերաբերյալ հետազոտության նախնական արդյունքները:

Միջոցառումը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում։