Դեկտեմբերի 15-ին Երևանի «Անի Գրանդ» հյուրանոցում տեղի ունեցավ Պատասխանատու ընդերքօգտագործման քաղաքականության ֆորումը, որը կազմակերպել էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը` ներկայացնելով լայնածավալ աշխատանքը, որ ընդերքօգտագործման ոլորտում արվել է գործընկեր կազմակերպություններ ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության Կենտրոնի,հետաքննող լրագրողների, Էկոլուր տեղեկատվական ՀԿ-ի, Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի հետ համատեղ։

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, ԱՄՆ ՄԶԳ Ռազմավարական պլանավորման գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ջուլի Պեկովսկին, որոնք ևս հանդես եկան ողջույնի խոսքով կարևորելով նման միջոցառման անցկացումը և մասնակիցներին մաղթելով արգասաբեր քննարկում

Միջոցառման ընթացքում հանրությանը ներկայացվեց թափանցիկ և հաշվետու հանքարդյունաբերության խթանման նպատակով ԹԻՀԿ և գործընկեր կազմակերպությունների կողմից մշակված հանրային վերահսկողության գործիքները։

Ոլորտի մասնագետները քննարկումներ ծավալեցին ազդակիր համայնքների ու դրանց բնակիչների իրավունքների վերաբերյալ։

Քննարկումների և ներկայացումների միջոցով, հանքարդյունաբերության քաղաքականության մշակման պատասխանատուների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ խոսվեց Հայաստանում հանքարդյունաբերության առանցքային խնդիրների մասին, ինչպես նաև քննարկվեցին բարձրաձայնած խնդրների լուծմանն ուղղված առաջարկություններ։ ԹԻՀԿ-ը և գործընկեր կազմակերպություններն լիահույս են, որ քննարկած առաջարկությունները կներառվեն հանքարդյունաբերության ներկայում մշակվող ռազմավարության մեջ։