Դեկտեմբերի 15-ին Երևանի «Անի Գրանդ» հյուրանոցում տեղի ունեցավ Պատասխանատու ընդերքօգտագործման քաղաքականության ֆորումը, որը կազմակերպել էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում։

Սոնա Այվազյանը հարցազրույց է տվել Պատասխանատու ընդերքօգտագործման քաղաքականության ֆորումի շրջանակներում։ Նրա խոսքով ընդերքօգտագործման ոլորտն ամենաբազմաշերտերից մեկն է և մինչ օրս ազդակիր համայնքներին աջակցության, բնապահպանական, առողջապահական վնասների փոքրացման, պատմամշակութային ժառանգության պահպանման առումով, առանձնապես չկա առաջխաղացում։ ԹԻՀԿ-ը լիահույս է որ նոր մշակվող ռազմավարությունը կանդրադառնա առկա խնդիրենրին և կկարողանա բալանսավորել գոյություն ունեցող շահերը՝ առաջնահերթություն տալով հանրային շահին։