Ավարտվեց «Իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննության» երկամսյա կրթական ծրագիրը։ Դասընթացավար Հայկ Մալխասյանի հմուտ առաջնորդությամբ 12 երիտասարդ մասնագետներ ծանոթացան կոռուպցիայի նկատմամբ իրավական ակտերի նախագծերի խոցելիության գնահատման չափանիշներին և տեխնիկային։

Սույն կրթական ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: