Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիներս և կազմակերպությունները, խստորեն դատապարտում ենք լրագրող, հետազոտող, «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ» հիմնադրամի ղեկավար Թաթուլ Հակոբյանի և նրա գործունեության դեմ վերջերս ծավալվող ատելության և սպառնալիքի արշավը։

Անձի ազատ խոսքի և կարծիքի արտահայտումը, արժանապատվության հանդեպ հարգանքը, լրագրողի օրինական գործունեության անձեռնմխելիությունը ժողովրդավարության հիմնասյուներից են։ Անձի այդ և այլ իրավունքների պաշտպանությունն ամրագրված է ՀՀ Սահմանադրության մեջ և օրենքներում, ուստի պետությունը պարտավոր է ապահովել այդ իրավունքների պատշաճ իրացումը և դրանց պաշտպանությունը։ Կարծիքների, գաղափարների արտահայտումը, բանավեճն ու խնդիրների լուծումների որոնումները որևէ կերպ չպետք է խոչընդոտվեն բռնությամբ, ատելության խոսքով, հաշվեհարդարի սպառնալիքով կամ այլ անօրինական գործողությամբ: Բացի այդ, հանրային բանավեճի խոչընդոտումը կամ խափանումը բռնությամբ կամ բռնության սպառնալիքով չի լուծում բանավեճի առարկա խնդիրները:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանությյուններին՝ օրենքով սահմանված կարգով, քննության առնել լրագող, հասարակական գործիչ Թաթուլ Հակոբյանի հայտարարությունը հաշվեհարդարի սպառնալիքների մասին, բացահայտել և օրենքի շրջանակում պատասխանատվության ենթարկել այդ արշավի կազմակերպիչներին ու իրականացնողներին։

Հայտարարությունը բաց է միանալու համար։ Միանալու համար կարող եք գրել հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Կանանց աջակցման կենտրոն

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն

«Հոդված 3» ակումբ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Հանրային լրագրության ակումբ

Կանանց ռեսուրսային կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ

Հետաքննող լրագրողներ ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Ալիք Մեդիա Հայաստան

Հայ առաջադեմ երիտասարդներ ՀԿ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Քաղաքականության հետազոտական կենտրոն

Լևոն Բարսեղյան

Դավիթ Մելիք-Նուբարյան