Կարևորելով երիտասարդ մասնագետների դերը կոռուպցիայի դեմ պայքարում, ԹԻՀԿ-ը մեկնարկել է «Իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննության» կրթական ծրագիրը, որի շրջանակներում 13 երիտասարդ իրավաբան-փորձագետներ կստանան գիտելիքներ և գործիքակազմ նորմատիվ իրավական ակտերում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման և չեզոքացման մեթոդների վերաբերյալ: Երկամսյա ծրագիրը ներառում է տեսական և գործնական փուլեր։

Դասընթացներն իրականացվում են իրավաբանական գիտությունների թեկնածու Հայկ Մալխասյանի կողմից, ով ունի հարուստ փորձ իրավական ակտերի նախագծման և կիրառման ոլորտում։ Նա քաղաքացիական իրավունքի և մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ մի շարք գրքերի և այլ աշխատությունների հեղինակ է։

Սույն կրթական ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: