Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը կազմակերպում է դասընթաց իրական շահառուների թափանցիկության թեմայով՝ ներկայացնելու և քննարկելու իրական շահառուների թափանցիկության գլոբալ միտումները, միջազգային լավագույն փորձը, Հայաստանում տեղի ունեցող զարգացումները և դրանց նպատակը, գործիքակազմը, ակնկալիքները:

Դասընթացը նախատեսված է`

  • քաղաքացիական հասարակության կազմակերպությունների,
  • ԶԼՄ ներկայացուցիչների,
  • պետական կառավարման համակարգի մարմինների աշխատակիցների,
  • մասնավոր հատվածի ներկայացուցիչների,
  • շահագրգիռ այլ քաղաքացիների համար:

Միջոցառումը կազմակերպվում է «Միջազգային մասնավոր ձեռներեցության կենտրոնի» (Center for International Private Enterprise) աջակցությամբ:

Դասընթացը կվարեն Հայաստանում իրական շահառուների թափանցիկության առաջխաղացման գործընթացում ներգրավված փորձագետները:

Դասընթացները նախատեսվում է կազմակերպել Երևանում: Մարզերի մասնակիցների համար տրանսպորտային ծախսերը կփոխհատուցվեն, իսկ Սյունիքից եկող մասնակիցների դեպքում կփոխհատուցվի նաև գիշերակացը։

Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել առցանց մինչև ս․թ․ հոկտեմբերի 5-ը հետևյալ հղմամբ՝ https://forms.office.com/r/9QyHp5uF0T