Սեպտեմբերի 24-ին Մարտունիում կայացավ «Համայնքների խոշորացման գործընթացի պոտենցիալ հնարավորություններն ու մարտահրավերները» խորագրով մարզային քննարկումը, որն իրականացվում է «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջականկներում։ Քննարկման ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին համայնքնների խոշորացմանն ու տեղական ինքնակառավարման մարմինների՝ համամասնական ընտրակարգող ընտրություններին առնչվող խնդիրները: Քննարկման նպատակն է՝

  • Իրազեկել քաղաքացիներին հասարակական կազմակերպություններին խոշորացման գործընթացի, ինչպես նաև առկա ինստիտուցիոնալ հնարավորությունների և ռիսկերի մասին
  • վերհանել համայնքային դերակատարների ակնկալիքներն ու մտահոգություննեը, ձևակերպել առաջարկություններ խոշորացման գործընթան արդյունավետ կազմակերպելու նպատակով

Քննարկմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի, ՔՀԿների, ՏԻՄ և ԶԼՄ ներկայացուցիչներ։

ԹԻՀԿ-ն իրականացնում է «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագիրը, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Քաղաքական երկխոսություն» և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների հետ գործընկերությամբ։