Հակակոռուպցիոն կենտրոնի ստեղծումը կառավարության առաջնահերթություններից է:

Մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարել է մի քանի մարմին, երբեմն՝ միաժամանակ, սակայն, դրանից կոռուպցիոն ռիսկերը չեն նվազել, կոռուպցիան չի վերացել։ Միայն Քննչական կոմիտեում անցյալ տարում քննվել է կոռուպցիոն բնույթի 1731 քրեական գործ, այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը ամբողջ նախորդ տարվաից պակաս մոտ 500-ով։

Ուղիղ 1 ամիս, 6 օրից աշխատանքը կսկսի հակակոռուպցիոն նոր կոմիտեն։ Այն լինելու է մասնագիտացված քննչական մարմին, որը կունենա նաև օպերատիվ հետախուզական գործառույթներ։ Մասնագիտացումը կբարձրացնի արդյունավետությունը,-կարծում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ Նախ կնշանակվեն 20 քննիչեր, իսկ ամբողջ ծավալով կոմիտեն կաշխատի արդեն հաջորդ տարի։

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին ԱՄՆ-ը 9.5 միլիոն դոլար կհատկացնի։ Կոռուպցիայի դեմ պայքարն ունի երեք բաղադրիչ՝ կոռուպցիայի կանխարգելում, պայքարին ուղղված ջանքերի խթանում և կոռուպցիոն դրսևորումների հետապնդում: Մինչ այժմ, մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարում են մի քանի մարմիններ, ընդ որում՝ երբեմն միաժամանակ, սակայն, դրանից ոչ կոռուպցիոն ռիսկերն են նվազում, ոչ էլ կոռուպցիան է վերանում։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության՝ կոռուպցիայի ընկալման 2020 թվականի համաթիվը ցույց է տալիս, որ չնվազող կոռուպցիան կորոնավիրուսի համավարակի ֆոնին խարխլում է առողջապահական համակարգերը և ժողովրդավարության նահանջի պատճառ դառնում։ Այն երկրները, որոնց ԿԸՀ-ն բարձր է, ավելի շատ ներդրումներ են անում առողջապահական համակարգում, ունակ են առողջապահական ծառայություններ մատուցել իրենց քաղաքացիներին, և ավելի քիչ հավանական է, որ նրանք խախտեն ժողովրդավարական նորմերը։ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռւպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը դժվարանում է ասել, թե որոնք են ամենակոռումպացված ոլորըները․

«Իհարկե, քաղաքացիների շրջանում հարցում իրականացնելիս, նրանք կարող են ասել՝ առողջապահություն, կրթություն։ Օրինակներ են բերում այն ոլորտներից, որոնց հետ իրենք են առնչվում։ Բայց դա չի նշանակում, որ պաշտպանության, դատական, ՏԻՄ, անշարժ գույքի ոլորտներում նույնչափ կոռուպցիա չկա»։

Կոռուպցիան գնահատել հնարավոր չէ, քանի որ այն ամբողջությամբ տեսանելի չէ,-ասում է Սոնա Այվազյանը։ Նկատում է՝ գնահատական կարելի է տալ միայն ըստ բաղադրիչների։ Այս պահին տեսանելի են հակակոռւպցիոն պայքարի գործառույթներ, բայց դրանք ամբողջական պատկեր չեն տալիս։ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի դիտարկմամբ՝ կոռուպցիայի դեմ միասնական պայքարն ավելի արդյունավետ կլինի։

Սկզբաղբյուր՝ Հանրային ռադիո