Հրապարակին տրված հարցազրույցում ԹԻՀԿ ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է Սյունիքի համայնքապետերի կալանավորմանը։ Ըստ նրա եթե ապացուցվի այն կասկածը, որ իսկապես համայնքապետերը ընտրակաշառք են տվել, ապա սա ընտրական հանցագործություն է․ և՛ իրավական գնահատական պիտի տրվի, և՛ համապատասխան դատավճիռներ կայացվեն։ Ընտրակաշառքը քաղաքական կոռուպցիայի դրսևորում է։

Ցանկացած խտրականությունից խուսափելու համար, պետք է պարզել, թե Սյունիքի մարզից դուրս ինչ է տեղի ունեցել․ արդյոք միայն ընդդիմադիր «Հայաստան» դաշինքն է ընտրակաշառք բաժանել, իսկ չե՞ն եղել, արդյոք, նման բաներ ՔՊ-ի կողմնակիցների կողմից, պետական պաշտոնյաների, նույն վարչական ռեսուրսի չարաշահում և այլն։

Սկզբնաղբյուր՝ Հրապարակ