«Ականատես» դիտորդական առաքելությունը հունիսի 18 -ին հրապարակել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մասին միջանկյալ տեղեկանքը: Մանրամասները՝ հետևյալ հղմամբ https://transparency.am/hy/publications/view/381:

Երկարաժամկետ դիտորդական առաքելության շրջանակներում «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը ներգրավել է 60 դիտորդ՝ Հայաստանի Հանրապետության 38 տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքներում դիտարկելու և գնահատելու նախընտրական և հետընտրական գործընթացները, այդ թվում՝ ընտրությունների վարչարարությունը, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) շտաբների գործունեությունը, նախընտրական քարոզչությունը, վարչական ռեսուրսի օգտագործումը, ինչպես նաև հետընտրական գործընթացները՝ վերահաշվարկը, բողոքների քննությունը և այլն: