2021 թվականի փետրվարի 5-ին տեղի ունեցավ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության Խորհրդի հերթական նիստը՝ առցանց «Թիմս» հավելվածի միջոցով: Նիստին հեռավար կարգով մասնակցում էին Խորհրդի հինգ անդամներից 4-ը։ Նիստը վարում էր Խորհրդի նախագահող Նվարդ Մանասյանը, քարտուղարությամբ` ԹԻՀԿ անդամ Քրիստինե Մարգարյանը: Քվեարկության արդյունքում, ԹԻՀԿ խորհրդի նախագահ ընտրվեց Նվարդ Մանասյանը։

ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը ներկայացրեց ԹԻՀԿ-ի նախորդ տարվա իրականացված ծրարգրերն, ինչպես նաև 2021թ-ի անելիքներն ու սպասվող գործողությունները։ Նիստին նաև անդրադարձ կատարվեց՝

  • հավատարմագրմանը, համաձայն որի ԹԻՀԿ-ը ևս երեք տարով Հայաստանում պաշտոնապես կներկայացնի ԹԻ գլոբալ հակակոռուպցիոն շարժումը;

  • ԹԻՀԿ 2021-2025 թթ․ համար մշակվող Ռազմավարության կոնցեպտին, որը առաջարկվում է իրականացնել մասնակցային եղանակով՝ ներգրավելով շահագրգիռ կողմերին, ներառյալ ՝ գործընկերներ, անդամներ, աշխատակազմ և այլն;

  • առաջարկվեց քննարկել ԹԻՀԿ հայտարարությունների ընթացակարգի մշակման խմբի աշխատանքները և հայտարարությունների մշակման/տարածման ընդհանուր մոտեցումները, ժամկետները և այլն։