Հայտարարություն Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ
2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի բռնապետական ռեժիմը ծանր հրետանու, տանկերի և հրթիռների գործադրմամբ նախաձեռնեց լայնածավալ հարձակում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շփման գծի ողջ երկայնքով:
Ռմբակոծվում են Արցախի քաղաքներն ու գյուղերը, այդ թվում Ստեփանակերտը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանը Վարդենիս քաղաքի ուղղությամբ։ Ադրբեջանը հստակ թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և բացարձակ անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրադադարի կոչը՝ պայմանավորված Կովիդ-19 համավարակով։
Արցախում (Լեռնային Ղարաբաղում) զինծառայողների և քաղաքացիական անձանց շրջանում արդեն հարյուրից ավելի վիրավոր և տասնյակ զոհեր կա, այդ թվում առնվազն մեկ երեխա։
Այս հարձակումն աննախադեպ է իր ծավալով և ռազմական տեխնիկայի ներգրավման տեսանկյունից։ Կան հստակ ապացույցներ, որ գործողություններն իրականացվում են Թուրքիայի ռեժիմի բացահայտ աջակցությամբ։
Մենք վստահ ենք, որ եթե միջազգային հանրությունը ժամանակին և պատշաճ կերպով չարձագանքի, ռազմական գործողությունները կարող են ընդլայնվել տարածաշրջանում հակամարտության գոտուց այն կողմ, ինչը կհանգեցնի հումանիտար ճգնաժամի, որն ավելի կսրվի կորոնավիրուսի համավարակի բռնկումների հետ կապված իրավիճակի պատճառով:
Մենք հաստատակամ ենք աջակցելու բոլոր ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում մարդու իրավունքների, խաղաղության և անվտանգության պահպանման դեմ ուղղված բոլոր մարտահրավերների դիմագրավմանը։
Հայաստանի քաղաքացիական հասարակությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ռեժիմի սանձազերծած ագրեսիան և դիմում է միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին` ՄԱԿ-ին, Եվրախորհրդին, Եվրամիությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` շտապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ռեժիմի ագրեսիան դադարեցնելու և հակամարտության խաղաղ լուծման համար ճանապարհ գտնելու ուղղությամբ բանակցությունները վերսկսելու համար:
- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
- Իրազեկ քաղաքացիների միավորում
- Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
- Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ
- Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան
- «Երիտասարդական ավանգարդ» ՀԿ
- «Սինեմարթ» ԵՀԿ
- Հանուն հավասար իրավունքների ՀԿ
- Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
- ՀԱՅ ՁՄԵՌ ՊԱՊ բարեգործական հիմնադրամ
- Փինք իրավապաշտպան ՀԿ
- Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
- «Վելես» իրավապաշտպան ՀԿ
- Կանանց իրավունքների տուն
- Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
- Հանրային լրագրության ակումբ
- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
- Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
- Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
- Խաղաղության երկխոսություն
- Քալրֆուլ Հաուս սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ
- Հայկական երիտասարդական լիգա ՀԿ
- «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հկ
- «Տաթևիկ» ՀԿ
- Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան ՀԿ
- Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
- Երիտասարդ Տավուշ ՀԿ
- Երեխայի և ընտանիքի զարգացման Կենտրոն բարեգործական ՀԿ
- Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա
- «Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ
- Մարտունու կանանց համայնքային խորհուրդ հկ
- Սպառողների աջակցման կենտրոն ՀԿ
- Տարածաշրջանային մոնիտորինգային և գնահատման կենտրոն ՀԿ
- ՕքսԵՋեն հիմնադրամ
- " Սոսե Կանանց Հիմնահարցեր" ՀԿ
- Շամս մարդասիրական ՀԿ
- Մարտունու համայնքային զարգացման կենտրոն ՀԿ
- «Դու մենակ չես» կանանց աջակցման ՀԿ
- «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ
- Ռեստարտ
- Կանանց Ռեսուրսային Կենտրոն
- «Դալմա-Սոնա» Հիմնադրամ
- Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ
- Առաքելություն Օգնության և Զարգացման ՀԿ
- Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն
- Անվտանգ երթևեկություն ՀԿ
- Թումանյան փաստաբանական գրասենյակ
- «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
- «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ
- Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն
- «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ
- «Փոքրիկ Իշխան» կրթահամալիր
- Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ
- Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ
- «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամ
- Քայլ առաջ ՀԿ
- «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ
- Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
- Սոցիալական արդարություն ՀԿ
- Սորս հիմնադրամ
- «Ուղի դեպի» մշակութային բարեգործական ՀԿ
- Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ
- Առողջապահության քաղաքականության և նորարարության կենտրոն ՀԿ
- Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ
- «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական ՀԿ
- Կանանց Ներուժի Զարգացման Կենտրոն ՀԿ
- Ունիսոն ՀԿ
- Վարորդի ընկեր
- «ԼԱՄՊ» հիմնադրամ
- «Արծվաբույն Զեյթուն» հայրենակցական միություն
- ԷկոԼուր տեղեկատվական ՀԿ
- «Սի-Փի-Այ» մարդու իրավունքների հայկական կենտրոն
- Իրավունքի Եվրոպա միավորում
- «Մենք Կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքի անդամների շահերի պաշտպանության ՀԿ
- Աստղացոլք ՀԿ
- «Հայաստանի անտառներ» ՀԿ
- Լռության ձայն
- «Գոյ» բնապահպանա-իրավական հկ
- «Յանուս» իրավական հկ
- ՏԺԳ հիմնադրամ
- «Լիարժեք կյանք» ՀԿ
- «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ
- «ՍԿԱՐՊ »ներառական առողջական կենտրոն ՀԿ
- Ընտանիք և համայնք
- Հասարակություն առանց բռնության
- Աշխատանք և հայրենիք տարածքային զարգացման ՀԿ
- Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
- Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն
- «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
- Ինֆորմացիայի ազատության կենտրոն
- «Հույսի Մեծամոր» ՀԿ
- «ՏԱՆԻՔ» ՀԿ
- Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ
- «Կանանց Ֆորում» ՀԿ
- «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ
- «Սատար» Հաշմանդամների ՀԿ
- «ԱՍՏՂԻԿ» Հաշմանդամ երեխաների Ծնողների Ասոցիացիա” հկ
- ՓՐԿՈՒԹՅՈՒՆ հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն-ՀԿ
- Վորլդ Վիժն Հայաստան
- Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ
- ՓՐԿՈՒԹՅՈՒՆ հաշմանդամ երեխաների և երիտսարդների կենտրոն
- Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ
- ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՀԱՅԱՍՏԱՆ
- Ազգային ջրային համագործակցություն
- Խոսքի և մամուլի ազատության քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն
- «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ
- «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական, խորհրդատվական ՀԿ
- «Շիրակի ուսւոցիչների միություն» գիտակրթական կենտրոն ՀԿ
- Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
- Երիտասարդները հանուն Արարատի քաղաքացիական֊կրթական ՀԿ
- Երեխաների պաշտպանության ցանց