Ներածություն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում հրավիրում է լրագրողներին՝ ներկայացնելու ընդերքօգտագործման ոլորտում հետաքննական նյութերի պատրաստման առաջարկներ: Նյութերը կարող են լինել տարբեր ձևաչափի հոդվածներ, տեսանյութեր, ինֆոգրաֆիկաներ և այլն։ Խրախուսվում է մուլտիմեդիա նյութերի պատրաստումը։

Առաջարկվող թեմաները պետք է միտված լինեն բարձրացնելու հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:

Հետաքննական մեկ ծրագրի ֆինանսավորման սահմանաչափը 2,405,000 ՀՀ դրամ է։

Ծրագրերի մեկնարկը 2020 թվականի օգոստոսի 10-ն է։

Հոդվածները պետք է պատրաստ լինեն հրապարակման մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

Հայտերի գնահատման չափորոշիչներ

Ներկայացված հայտերը կգնահատվեն փորձագիտական հանձնաժողովի կողմից՝ ըստ հետևյալ չափորոշիչների.

Առաջարկվող հետաքննություն (40 միավոր)՝ խնդրի և կարիքի հիմնավորումը

Արդյունքների հետագա կիրառելիությունը (30 միավոր)՝ հետաքննական նյութի արդյունքում իրականացված բացահայտման հետագա ազդեցությունը հանքարդյունաբերության քաղաքականության կատարելագործման առումով

Բյուջեն և բյուջեի նկարագրականը (30 միավոր)՝ բյուջեի համապատասխանությունը նպատակներին և առաջարկվող ծախսերի իրատեսականությունը

Բացի վերը նշվածից՝ փորձագիտական հանձնաժողովի կողմից հաշվի են առնվելու ներկայացվող առաջարկի նորարարությունը և այլ հետաքննական նյութերին չկրկնելու հանգամանքը։

Առաջարկի ներկայացման կարգը

Հայտ ներկայացնող լրագրողները պետք է ուղարկեն հետևյալ փաթեթը.

Ծրագրի առաջարկը` կից ներկայացված ձևաչափով (Դիմումի ձև)

  • Աշխատանքային պլանը (Հավելված 1)
  • Ծրագրային բյուջեն ներկայացված ձևաչափով և դրա նկարագիրը (Հավելված 2)

Գրություն լրատվամիջոցի խմբագրից՝ հրապարակման հաստատման մասին։

Խնդրում ենք ներբեռնել կից դիմումի ձևը և հավելվածները, լրացնել դրանք, որից հետո ուղարկել ստորև նշված էլ. փոստի հասցեով։

Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. հուլիսի 20-ը՝ օրվա վերջ [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով «Investigative Journalists_Proposal»: