Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, ներկայացված լինելով ՀՀ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ՀՀ ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության խմբակցությունում, վերջինիս հետ համատեղ ներկայացրել է մի շարք առաջարկություններ՝ ուղղված հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման գործընթացում արձանագրված որոշ խնդիրների լուծմանը։

Փաստաթղթով ներկայացվում են մետաղական հանքավայրերը շահագործող և ուսումնասիրող ընկերությունների իրական սեփականատերերի հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում վերհանված խնդիրները և ներկայացվում են օրենսդրական առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ։

Առաջարկությունները վերաբերում են իրական սեփականատերերի բացահայտման գործընթացի ապահովման համար անհրաժեշտ մի շարք օրենսդրական փոփոխությունների իրականացմանը, մասնավորապես՝ չհայտարարգրելու արտոնությանը, սեփականատիրության կառուցվածքին և շրջանակին, տվյալների հասանելիությանը, վերահսկողությանը և պատասխանատվությանը և մի շարք այլ հարցերին վերաբերող խնդիրների։

Առաջարկություններն ամբողջությամբ հասանելի են ԹԻՀԿ կայքում։