Factor TV-ի հետ զրույցում, անդրադառնալով ծխախոտի արտահանման սկանդալային պատմությանը, ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշել է, որ իշխանության միակ հակադարձումը, որն ինքը համարժեք է գնահատում, ինֆորմացիայի հիման վրա քրեական գործերի հարուցումը և քննությունը կլինի: Հոկտանյանը հույս ունի, որ իրավապահները գործն անաչառությամբ կքննեն, սակայն, շեշտում է, որ քաղաքական ազդեցություններ կլինեն:

Վարուժան Հոկտանյանն ասում է, որ սա կլինի լավագույն փորձաքննությունը՝ պարզելու, թե Հայաստանում կա՞ արդյոք անկախ դատական համակարգ:

Ըստ նրա՝ իշխանությունները պետք է փորձեին բացահայտել նաև Միքայել Մինասյանի անվան հետ կապվող բոլոր կոռուպցիոն գործարքները: Եթե լուրջ բացահայտումներ լինեն, իրավիճակը էապես կփոխվի՝ եզրահանգում է Հոկտանյանը։

Սկզբնաղբյուրը՝ factor.am