2020 թ. ապրիլի 16-ին Ազգային ժողովն ընդունել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Factor TV-ի հետ զրույցում ասել է՝ գաղափարը լավն է, բոլորը գիտեն, որ երկրում թալան է եղել, բայց այդ թալանվածը վերադարձնելու գործընթացում կարող են էական դժվարություններ առաջանալ։ Գույքի բռնագանձման գործընթացն այնքան հիմնավոր պետք է լինի, որ հաջորդ եկող իշխանության ժամանակ այդ գույքի տերն այն ետ չպահանջի:

Ըստ Հոկտանյանի՝ նախկինում երբեք չեն դրվել պահանջներ, որ ձեռք բերվող գույքի, դրամական միջոցների համար լինեն փաստթղթեր, որոնք կապացուցեն դրանց ձեռք բերման օրինակությունը: Հնարավոր է, որ այլ իշխանություն գալու դեպքում գույքի նախկին սեփականատերերը բռնագանձված գույքը հետ պահանջեն, քանի որ որևէ ապացույց չկա դրա ապօրինի լինելու վերաբերյալ: Ուստի, այդ խնդիրը կարող է շատ լուրջ դառնալ:

Սկզբնաղբյուրը՝ factor.am