Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվել են խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման նպատակով:

Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, գործադիր մարմնի, դատական իշխանության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, իրավաբան գիտնականներ, փորձագետներ, ոլորտով հետաքրքրված անձինք, այդ թվում` ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը, որը բարձրացրել է երկու հարց: Մեկը կապված է դատավորների թեկնածուների տարիքի հետ: Նա նշել է, որ դատավորների տարիքի պահանջի նվազեցումը 28-ից 25-ի կարող է բացասաբար անդրադառնալ դատական քննության որակի վրա՝ դատավորների փորձառության պակասով պայմանավորված:

Հայկ Մարտիրոսյանը նշել է նաև, որ ներկայացված նախագծով դատավորների գործունեության գնահատման չափանիշներում դատական ակտի հիմնավորվածության գնահատումը խախտում է դատավորի անկախության սկզբունքը և հակասում է դատական համակարգի կառուցման տրամաբանությունը՝ հատկապես ներկայացված նախագծով առաջարկվող իրավակարգավորումների պարագայում, երբ գնահատման հանձնաժողովում ընդգրկված են լինելու դատավորներ, ինչը գործընթացի օբյեկտիվության տեսանկյունից խնդրահարույց է։

Սկզբնաղբյուրը` ՀՀ ԱԺ կայքէջ