Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարության շրջանակում Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության միջազգային փորձի կիրառման ու հնարավոր հայեցակարգային մոտեցումների շուրջ հանրային քննարկում: ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը մասնակցել են ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ, պետական և հասարակական կազմակերպությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներ, այդ թվում` ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը:

Նա առաջարկել է

1․ հատուկ ուշադրություն դարձնել փաստահավաք հանձնաժողովի ձևավորման մեխանիզմներին, որպեսզի այն լինի հնարավորինս լեգիտիմության բարձր աստիճան ունեցող և հասարակության մեջ էական հակասությունների և լարվածության առիթ չհանդիսանա,

2․ հստակեցնել մրցույթային հանձնաժողովի ձևավորման սկզբունքները, անդամներին ներկայացվող պահանջները,

3․ Փաստահավաք հանձնաժողովի իրավասության շրջանակում ներառել և քննության առարկա դարձնել մարդու կյանքի իրավունքի գերակայության, ուստի նաև կյանքից զրկելու այն դեպքերի ուսումնասիրությունը, որոնք ազդեցություն են ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի գործում պետության քաղաքականության վրա։

Տես ՀՀ արդարադատության նախարարության կայքը