Դեկտեմբերի 2-3-ը «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնը» և տեղական գործընկերները` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն (Հայաստան), «Էմ-Ջի Քընսալթինգ» ՍՊԸ-ն (Ադրբեջան), «Ժողովրդավարամետ ՀԿ-ների միավորում», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» (Վրաստան), «Պրոմո-Լեքս» ասոցիացիան (Մոլդովա), «Անկախ քաղաքական հետազոտությունների ուկրաինական կենտրոնը» (Ուկրաինա) Բրյուսելում, Բելգիա ներկայացրել են «ՔՀԿ չափիչ գործիք. քաղաքացիական հասարակության միջավայրի գնահատում Արևելյան գործընկերության երկրներում» նշված երկրների զեկույցների և տարածաշրջանային զեկույցի հիմնական բացահայտումները և առաջարկությունները:

ԹԻՀԿ իրավաբան Անուշ Հակոբյանը և փորձագետ Տաթևիկ Մարգարյանը մասնակցել են զեկույցի ներկայացմանը:

«Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնը» տարածաշրջանային զեկույցը պատրաստել է` հիմնվելով երկրների զեկույցներում առկա տեղեկատվության վրա` կարևորելու այն հիմնական միտումները և զարգացումները, որոնք ձևավորել են տարածաշրջանի քաղաքացիական հասարակությունը և կազմել է առաջարկություններ՝ աջակցելու ՔՀԿ-ների համար նպաստավոր միջավայրի ամրապնդմանն ուղղված ջանքերին: