«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ), ՀՀ կառավարությանը ներկայացնելու նպատակով, ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում մշակել է «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց դրամաշնորհների հատկացման կարգի» մասին նախագիծ, որը ներկայացվել է դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրային քննարկման ընթացքում:

Միջոցառմանը ներկա էին ավելի քան չորս տասնյակ մասնակիցներ պետական մարմիններից և քաղաքացիական հասարակություն կազմակերպություններից: