Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ՀՀ ընտրական օրենսգրքում խնդիր է տեսնում՝ կապված նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների կարգավորումների հետ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նա ասել է, որ երկրորդ ընտրական օրենսգիրքն արգելել է իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամներին նվիրատվություն կատարել, ինչը ստեղծել է տգեղ պրակտիկա, երբ այս կամ այն կազմակերպությունները այդ միջոցները անձերի միջոցով էին փոխանցում նախընտրական հիմնադրամներ:

Հոկտանյանը հուսով է, որ ընտրական օրենսգրքի առաջիկա փոփոխությունները կրկին կթույլատրեն իրավաբանական անձանց նվիրատվությունը:

Սկզբնաղբյուրը` «Փաստինֆո»-ի կայքէջ