Պաշտոնը` Ծրագրի ղեկավար
Աշխատաժամանակ՝ շաբաթական 40 ժամ
Աշխատանքի սկիզբը` հնարավորինս շուտ
Վայրը` Երևան, Սարյան 12
Անմիջական ղեկավար՝ գործադիր տնօրեն

Աշխատանքի նկարագրություն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է Հայաստանում հանրային կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներով հետաքրքրված և ծրագրերի ղեկավարման/համակարգման փորձառություն ունեցող անհատների, ովքեր կմիանան ԹԻՀԿ թիմին և պատրաստակամություն կցուցաբերեն աջակցելու արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության և թափանցիկ ու հաշվետու կառավարման բարելավմանն ուղղված կազմակերպության ջանքերին։

Թեկնածուները պետք է լինեն պատասխանատու և նախաձեռնող, ունենան գիտելիքներ հանրային կառավարման հիմնական բաղադրիչների ու գործընթացների վերաբերյալ, ծանոթ լինեն առնչվող օրենսդրությանը, օրենսդրական գործընթացներին, հետաքրքված լինեն հակակոռուպցիոն միջազգային փորձով և հակակոռուպցիոն քաղաքականությամբ, ունենան վերլուծական միտք, գրավոր ներկայացման գերազանց կարողություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ձիրք՝ ներկայացնելու կազմակերպությունը շահագրգիռ կողմերի հետ փոխհարաբերություններում։ Թեկնածուները պետք է օժտված լինեն կազմակերպչական և առաջնորդման գերազանց հմտություններով, ինչպես նաև բանակցային կարողություններով։

Ծրագրի ղեկավարի/համակարգողի աշխատանքի պահանջներն են՝

Ղեկավարման/համակարգման հմտություններ, որոնք անհրաժեշտ են ծրագր(եր)ի ղեկավարման/համակարգման համար՝ ապահովելու առաջադրված խնդիրների և գործողությունների իրականացումը, նախանշված արդյունքների ստացումը, ծրագրի ընթացքի և արդյունքների վերլուծությունը, ծրագրի փաստաթղթերի ամբողջականությունը և հաշվետվությունների ներկայացումը սահմանված ժամկետներում, ծառացած խնդիրների լուծումը և մարտահրավերների հաղթահարումը, գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ արդյունավետ աշխատանքը․

Թիմի առաջնորդման հմտություններ, որոնք անհրաժեշտ են պահանջվող աշխատակազմի ներգրավման և կառավարման, անհրաժեշտ հմտությունների փոխանցման, մասնագիտական ուղղորդման, նպատակների առաջադրման ու գործողությունների վերահսկման, ինչպես նաև գործընկերների հետ համերաշխ համագործակցություն ապահովելու համար․

Փորձագիտական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են թիմի մասնագիտական ուղղորդման և աջակցության, իրականացվող ոլորտային քաղաքականության վերլուծությունների և առաջարկությունների որակի ապահովման, ըստ անհրաժեշտության՝ զեկույցների ամփոփման, ինչպես նաև շահագրգիռ կողմերի շրջանում կազմակերպության գործունեության և դրա արդյունքների պատշաճ ներկայացման համար․

Պրոդուկտներ մշակելու հմտություններ, որոնք անհրաժեշտ են ծրագրի ընթացիկ և վերջնական արդյունքների ամփոփման, ոլորտային վերլուծական նյութերի ու զեկույցների կազմումն ու առաջարկությունների մշակումն ու ներկայացումն ապահովելու համար․

Հաղորդակցման և բանակցային հմտություններ, որոնք անհրաժեշտ են շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ պետական հաստատությունների, մասնավոր հատվածի կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, փորձագետների, քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների հետ արդյունավետ հաղորդակցության ապահովման, ինչպես նաև ԹԻՀԿ գործունեությունը ներկայացնելու ու պատշաճ հաղորդագրություններ ձևակերպելու համար։

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝

Մասնագիտական կոմպետենցիաներ

  • բարձրագույն կրթություն կամ վերապատրաստում հանրային քաղաքականության, հանրային կառավարման, քաղաքագիտության, իրավաբանության, տնտեսագիտության կամ հանրային կառավարմանն առնչվող այլ ոլորտներում
  • առնվազն 3-5 տարվա ծրագրի ղեկավարման փորձ
  • գիտելիքներ հանրային կառավարման, հակակոռուպցիոն քաղաքականության, մարդու քաղաքական և քաղաքացիական իրավունքների, օրենսդրական գործընթացների վերաբերյալ, միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների վերաբերյալ տեղեկացվածությունը ցանկալի է
  • զեկույցների և առաջարկությունների մշակման և վերլուծական հմտություններ
  • ծրագրային առաջարկներ և հաշվետվություններ գրելու կարողություններ
  • հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • ՏՏ գիտելիքներ (MS Office)
  • բանավոր և գրավոր հաղորդակցման և բանակցային հմտություններ

Լրացուցիչ կոմպետենցիաներ

  • Ուշադրություն մանրամասների նկատմամբ
  • Ստեղծագործ մտածողություն
  • Նախաձեռնողականություն
  • Թիմային և անկախ աշխատելու կարողություն
  • Շարունակական զարգացման միտում
  • Բազմազան թեմաների մեջ խորանալու կարողություն
  • Տարաբնույթ առաջադրանքներ կատարելու պատրաստակամություն
  • Սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն
  • Պատասխանատվության բարձր զգացողություն և կատարելության ձգտում
  • Հավատարմություն կազմակերպության արժեքներին

Ինչպես դիմել

Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերենով կամ անգլերենով [email protected] հասցեին՝ էլեկտրոնային նամակի թեմայի մեջ նշելով՝ Ծրագրի ղեկավար կամ ծրագրի համակարգող։ Սույն հայտարարությունն ուժի մեջ է մինչև թափուր աշխատատեղի համալրումը։

Ընտրւթյունը կիրականացվի ինքնակենսագրականի հիման վրա։ Կապ կհաստատվի միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուների հետ՝ հարցազրույցի հրավիրելու նպատակով:

Կազմակերպության մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:

Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունք­ների հասնելու համար մենք սահմանել ենք երկարարատև տեսլականն՝ «Ձևավորել պայքարող քաղա­քացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաս­տա­նի», որն ընկած է կազմակեր­պու­թյան 2016-20թթ ռազմավարու­թյան հիմքում:


Մարդկային ռեսուրսների հավաքագրումն իրականացնելիս մենք առաջնորդվում ենք «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից: