Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը infoport.am-ի հետ զրույցում բարոյական տեսանկյունից խնդրահարույց է համարում պետական բյուջեի հաշվին ամանորյա տոնական քեֆեր կազմակերպելը՝ մեկնաբանելով Երևանի վարչական շրջանների ղեկավարների մտադրությունը տարեվերջյան քեֆ կազմակերպելու մասին:

Նրա խոսքով, եթե ֆինանսական այդ միջոցները խնայվել են ու խնայված միջոցներով էլ քեֆ են կազմակերպում, ճիշտ չէ, քանի որ միգուցե վերելակների նորոգման հաշվին են գումարներ խնայել:

«Կորպորատիվ, խնդրեմ, կազմակերպեք, դա ձեր իրավունքն է, բայց ձեր սեփական միջոցներով, ոչ թե բյուջեի հաշվին: Ստացվում է՝ օրինական ծախս է, բայց բարոյական չէ», - հավելել է Վարուժան Հոկտանյանը:

Սկզբնաղբյուրը` infoport.am-ի կայքէջ