Արդյո՞ք պետական պահպանության հասկացության ենթադրում է նաև առանձին մեքենա տրամադրելը վարչապետի ընտանիքի անդամներին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման հարցադրում է հնչեցնում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Նրա խոսքով, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքը ասում է, որ պետական պահպանություն կարող է լինել նաև վարչապետի ընտանիքի անդամների համար:

Ըստ Հոկտանյանի` արարողակարգային 3 բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի համար կատարվող ծախսերը, Գնումների մասին օրենքով, գաղտնի են և բաց աղբյուրներից այդ մասին տեղեկություն հանրությունը ստանալ չի կարող և դժվար թե իմանա, թե մեքենան ինչ միջոցներով ու որտեղից է ձեռք բերվել:

Սկզբնաղբյուրը` «Փաստինֆո»