Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) hետ համագործակցությամբ իրականացվող ընտրական ծրագրի շրջանակներում նոյեմբերի 19-ին ԹԻՀԿ գրասենյակում մեկնարկել է ԹԻՀԿ-ի կարողությունների զարգացմանն ուղղված ընտությունների դիտարկման գործընթացին վերաբերող դասընթացների շարքը՝ նպատակ ունենալով նպաստել հետագա դիտորդական առաքելությունների արդյունավետության և որակի բարելավմանը։ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագրի շրջանակում Մոլդովայի «Promo-LEX» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները և ԹԻՀԿ ընտրական թիմը անց են կացրել 3 եռօրյա դասընթաց՝ փոխանակելով ընտրությունների դիտարկման իրենց երկարամյա փորձը։

Նոյեմբերի 19-21-ին «Promo-LEX» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածի ընթացքում ընտրություններ դիտարկող կազմակերպությունների դերը, նոյեմբերի 26-ից 28-ը՝ դիտորդական առաքելության ընթացքում հաղորդակցության և հանրային հարաբերությունների, քաղաքականությունների մշակման և այլ հարցերին առնչվող թեմաների մասին իրենց դիտարկումները և փորձը, իսկ դեկտեմբերի 11-ից 13-ը՝ քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման, վարչական ռեսուրսի չարաշահման և նախընտրական քարոզարշավի և ընտրությունների դիտարկման վերաբերող խնդիրները։