Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) սատարում է ճարտարապետ-քաղաքաշինարար և փորձագետ Սարհատ Պետրոսյանին՝ կիսելով նոյեմբերի 5-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նրա հնչեցրած մտահոգությունը ՀՀ կառավարության ներսում շահերի բախման առկայության վերաբերյալ։

ԹԻՀԿ-ն դատապարտում է շահերի բախման առերևույթ առկայությունը կառավարությունում և իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում ՀՀ կառավարությանը ենթակա Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարի կողմից մատնանշված տեղեկությունների վրա: