Հոկտեմբերի 28-ին Երևանում մեկնարկել է «Անցումային արդարադատություն, կոռուպցիա և պետության զավթում. դասեր Հայաստանի համար» խորագրով հանրային քննարկումը, որը կազմակերպել են «Անցումային արդարադատության միջազգային կենտրոնը» (ICTJ) և «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը։ ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը բանախոսել է «Ինչպե՞ս է կոռուպցիան դրսևորվել վերջին 10 տարում» թեմայով:
Միջոցառման մյուս բանախոսներն էին «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի ներկայացուցիչ Ռուբեն Քարանզան, «Բաց գաղտնիքներ» (Open Secrets) կազմակերպության ներկայացուցիչ Հենի վան Վուուրենը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և «Հետք» («Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպություն) ինտերնետային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Քննարկումը վարում էր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Քննարկման ուղիղ հեռարձակումը` Factor TV-ով: Մանրամասները` տեսանյութում

Տես
armenpress.am
factor.am
168.am