Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշել է. «Ես փաստեր չունեմ ասելու, որ կոռուպցիան հիմա համակարգային բնույթ ունի: Առաջին հերթին, չեմ տեսնում այն կոռուպցիոն բուրգերը, շղթաները, որոնք կային նախկինում, երբ անենաներքևից «налог» հավաքելով գնում-հասնում էին ամենավերևները` ստիպելով ամենաներքևներին ներքաշվել կոռուպցիայի մեջ: Չի նշանակում, որ Հայաստանում կոռուպցիան վերացել է, բայց կա քաղաքական կամք այդ հարցը լուծելու»:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում պետության զավթմանը, Սահմանադրության փոփոխության հրատապությանը, անցումային արդարադատությանը, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված փակուղուն։

Սկզբնաղբյուրը` ՍիվիլՆեթ