ՀՀ արդարադատության նախարարությունը «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հետ համատեղ մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նախագծի շուրջ ոլորտային քննարկումները:

Շարքի առաջին քննարկումը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին: Քննարկմանը մասնակցել է ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը: Նա առաջարկել է ռազմավարության մեջ ներառել նաև հանրային կառավարման մասնակցության իրավունքը, ինչպես նաև նախատեսել առավել մանրակրկիտ կարգավորումներ կրթության իրավունքի վերաբերյալ:

Քննարկման նպատակն է ռազմավարական փաստաթղթերի մշակման գործընթացն առավել մասնակցային դարձնել: Միջոցառմանը մասնակցել են պետական և հասարակական հատվածը ներկայացնող շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ:

Սկզբնաղբյուրը` ՀՀ արդարադատության նախարարության կայքէջ