Ս.թ. նոյեմբերի 12-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը մասնակցել է քաղաքացիական հասարակության խորհրդակցության, որը նվիրված էր շրջակա միջավայրի և էներգետիկայի խնդիրներին: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կազմակերպած հանդիպումից առաջ մասնակիցները ներկայացրել են շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության, տրանսպորտի, էներգետիկայի, քաղպաշտպանության և հետազոտության վերաբերյալ մանրամասն հոդվածներ և մեկնաբանություններ:

Միջոցառումը միտում ուներ արձագանքներ հավաքել Հայաստանում Եվրոպական Հարևանության Քաղաքականության իրականացման վերաբերյալ 2010 թ. երկրի առաջընթացի զեկույցը նախապատրաստելիս: