Հոկտեմբերի 16-ին «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում կազմակերպվել է ակտիվների հայտարարագրման համակարգի վերաբերյալ աշխատաժողով: Աշխատաժողովին մասնակցել է ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը, ով առաջարկել է քննարկել հայտարարագրերի ձևաչափի հստակեցման, ինչպես նաև ծախսերի հայտարարագրման մեխանիզմների հիմնախնդիրները։

Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել Հայաստանի Հանրապետության ակտիվների հայտարարագրման իրավական դաշտի փորձագիտական վերլուծության արդյունքում բերված եզրակացությունները և առաջարկությունները և քննարկել ակտիվների հայտարարագրման համակարգի հետագա ամրապնդման հնարավոր լուծումները՝ համապատասխան պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ:

«Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագիրը Եվրոպական միության/Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրային ձևաչափի երկրորդ փուլի 6 ծրագրերից մեկն է, որն ուղղված է տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գործում Արևելյան գործընկերության երկրների սատարմանը: