Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի կլոր-սեղան քննարկումը, որը կազմակաերպել է ՀՀ արդարադատության նախարարությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Հանդիպմանը ներկա են եղել պետական մարմինների և քաղաքացիական հասարակության շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ, այդ թվում` ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը:

Փոխնախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ օրենքի նախագծի նպատակը տնտեսական շրջանառությունից ապօրինի ծագում ունեցող գույքը հանելն ու այն օրինական սեփականատիրոջը վերադարձնելն է, իսկ վերջինի բացակայության դեպքում՝ պետությանը:

Հայկ Մարտիրոսյանն առաջարկել է հստակեցնել իրավակարգավորումները, տարանջատել քրեաիրավական և քաղաքացիաիրավական ոլորտները և ՀՀ դատախազության սահմանադրական լիազորությունների շրջանակի լույսի ներքո դիտարկել իրավասու մարմին հասկացությունը։

Սկզբնաղբյուրը` ՀՀ արդարադատության նախարարության կայքէջը