Սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Պետական և մասնավոր հատվածներում թափանցիկության տանող կայուն ճանապարհ» խորագիրը կրող «Միջազգային համապատասխանության և հակակոռուպցիոն համաժողով 2019» միջոցառումը: Որպես հյուրընկալող երկիր հանդես է եկել Հայաստանի Հանրապետությունը: Համաժողովին մասնակցել են բիզնեսի, պետական հատվածի, միջազգային և հասարակական կազմակերպությունների ավելի քան 150 ներկայացուցիչներ:

ԹԻՀԿ հակակոռուպցիոն փորձագետ Խաչիկ Հարությունյանը մասնակցել է համաժողովին և հանդես է եկել «Համապատասխանությունը և հակակոռուպցիոն պրակտիկաները Հայաստանում և տարածաշրջանում» պանելային քննարկման շրջանակում:

Կազմակերպությունների նման ներկայացվածությունը հնարավորություն է տվել բացահայտել համապատասխանության և լավ կառավարման տարբեր կողմերն ու դրանց անհրաժեշտությունը գործարար բարեվարք միջավայր և կայուն զարգացում ունենալու հարցում:

Մանրամասները` haydzayn.com կայքում