Սեպտեմբերի 19-ին ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման շրջանակներում Անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է ազգային անվտանգության ռազմավարության կառուցվածքը: Հայկ Մարտիրոսյանն առաջարկել է քննարկել և կառուցվածքում նախատեսել ռազմավարությամբ ամրագրվող արդյունքների չկատարման համար պատասխանատվության սկզբունքները, որպեսզի այն չդառնա չգործող և անհետևանք փաստաթուղթ: ԹԻՀԿ փորձագետը նաև նախանշել է ռազմավարական նպատակներին հասնելու համար ժամկետներ՝ չափելիությունն ապահովելու նպատակով։

Մանրամասները` ՀՀ անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում