Սեպտեմբերի 17-ին Հայաստանի ԱՃԹՆ-ի պատվիրակությունը, որի կազմում է ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, Միացյալ Թագավորություն այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) և ՄԹ Միացյալ հակակոռուպցիոն բաժնի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի կառավարության կողմից իրական սեփականատերերի բացահայտման աշխատանքները, առաջիկա գործողությունները և համագործակցության հեռանկարները:

Հանդիպում է կայացել նաև «Օփեն Օուներշիփ» իրական սեփականատերերի համաշխարհային ռեգիստրի ներկայացուցչի հետ, ով ներկայացրել է կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները: Հանդիպման մասնակիցները քննարկել են իրական սեփականատերերի ռեգիստրի ստեղծման և հանրության համար դրա հասանելիության ապահովման խնդիրները, ինչպես նաև, «Օփեն Օուներշիփ»-ի կողմից Հայաստանին խորհրդատվական և տեխիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունները:

Սկզբնաղբյուրը` ԱՃԹՆ կայքէջ