Որքանո՞վ են համապատասխանում կուսակցությունների քաղաքական նպատակների համար նախատեսված գումարներն իրենց իրական ծախսերին: Սեպտեմբերի 13-ին այս և այլ հարցերի պատասխանում են «Առաջին ալիք»-ի «Խաղի կանոնները» հաղորդաշարի մասնակիցները, այդ թվում` ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Պատասխանելով, թե ընտրական գործընթացի ինչ փուլում են խախտվում ֆինանսական թափանցիկության հարցերը, Վարուժան Հոկտանյանը նշել է, որ ԹԻՀԿ-ը 2003-2013թթ. ընտրություններում մոնիտորինգի է ենթարկել նախընտրական քարոզչության ֆինանսավորման գործընթացները և վեր է հանել տարբեր խախտումներ, որ պաշտոնապես կապված էին նախընտրական հիմնադրամների թափանցիկության հետ: Նա նաև անդրադարձել է Կուսակցությունների մասին օրենքին և հարակից օրենքներին, նախընտրական հիմնադրամների վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործառույթներին, ֆինանսավորման աղբյուրները դիվերսիֆիկացիային, այլ հարցերի:

Հաղորդման տեսագրությունը` Խաղի կանոններ 13.09.2019