Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցության անդամների և այլընտրանքային անդամների ընտրական գործընթացին նվիրված առաջին քննարկումը տեղի է ունեցել հուլիսի 16-ին: Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամները՝ Սոնա Այվազյանը, Հարություն Մովսիսյանը, Ինգա Զարաֆյանը և Արթուր Համբարձումյանը: Ներկայացվեցին ԲՇԽ-ում քաղհասարակության խմբակցության դերն ու նպատակները: Տեղեկատվություն տրվեց առաջին ընտրությունների վերաբերյալ:

Մասնակիցները քննարկեցին երկու փաստաթուղթ՝ «ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ առաջին գումարման քաղաքացիական հասարակության խմբակցության առաջին ընտրության մասին ամփոփ տեղեկանք»-ը և «ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակության խմբակցության ձևավորման, անդամների և այլընտրանքային անդամների ընտրության և լիազորությունների դադարեցման կարգի նախագիծ»-ը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այդ նախագծի որոշ կետեր առանձին կքննարկվեն հաջորդ հանդիպմանժամանակ:

Հայտարարվեց, որ հաջորդ քննարկումն անցկացվելու է երկու շաբաթից՝հուլիսի 30-ին, ժամը 16:00-ից 18:00-ն: Ինչպես և առաջին անգամ, քաղհասարակության ներկայացուցիչները հնարավորություն կունենան մասնակցել քննարկման աշխատանքին նաև առցանց եղանակով:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Սկզբնաղբյուրը` ԷկոԼուր-ի կայքէջ