Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և ԹԻՀԿ հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանը Սերբիայում օգոստոսի 26-ին մասնակցել են «Կրթական համակարգի օրինավորություն» թեմայով դասընթացի: Դասընթացը կազմակերպվել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար և շարունակվելու է մինչև օգոստոսի 29-ը:

Դասընթացի առաջին օրը ներկայացվել է կրթական համակարգի օրինավորության ընդհանուր հայեցակարգը և մեթոդական շրջանակը: Թեմայի համատեքստում ակնկալվում է, որ մասնակիցները կծանոթանան կրթության ոլորտում օրինավորության մեթոդաբանական շրջանակին և հնարավորություն կունենան փորձարկել այդ շրջանակում օգտագործված հիմնական հասկացությունները: Անդրադարձ է կատարվել նաև կրթական ոլորտում խախտումներին, դրանց տեսակներին ու այդ ոլորտի խոցելի հատվածներին:

Դասընթացի հաջորդ օրերին նախատեսվում է օրինավորության վերաբերյալ առավել մանրամասն և համապարփակ ուսումնասիրություն և վերլուծություն:

Դասընթացը կազմակերպվել է Կրթական քաղաքականության կենտրոնների ցանցի և Կիրառական քաղաքականության և օրինավորության կենտրոնի կողմից: