Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ․ միջոցառումների ծրագրի վերաբերյալ հերթական քննարկումը տեղի է ունեցել հուլիսի 29-ին «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի գրասենյակում։

Բանախոսներն էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։ Վերջինս ներկայացրել է քաղաքացիական հասարակության տեսակետը hակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ: Միջոցառումը կազմակերպել է ՀՀ արդարադատության նախարարությունը՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության հետ համատեղ:

Լուսանկարները և տեսանյութը` «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից