2019թ. հուլիսի 24-ին կայացել է Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության (ԲԿԳ) աշխատանքները համակարգող նիստը, որը վարում էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ԲԿԳ-Հայաստան գործընթացը համակարգող Էդուարդ Աղաջանյանը:

Հանդիպմանը մասնակցում էին ԲԿԳ 2018-2020թթ. Գործողությունների ծրագրով սահմանված հանձնառությունների համար պատասխանատու ՀՀ պետական կառավարման համակարգի, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև քաղհասարակության կազմակերպությունների, ներկայացուցիչները, այդ թվում` ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

ԲԿԳ 2018-2020թթ. Գործողությունների ծրագրով Հայաստանը ստանձնել է 11 հանձնառություններ:

Անկախ հաշվետվողական մեխանիզմի հետազոտող Տաթևիկ Մարգարյանը ներկայացրեց ԲԿԳ 2018-2020թթ. Գործողությունների ծրագրի ձևավորման վերաբերյալ զեկույցը, դրա մեթոդաբանությունը և առաջարկների շրջանակը: Զեկույցի նախագիծը ԲԿԳ խմբին կներկայացվի օգոստոս ամսին:

Սկզբնաղբյուրը` ՀՀ կառավարության կայքէջ