Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ հուլիսի 20-ին տեղի է ունեցել նոր ձևավորված Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը: Վերջինին մասնակցել են արդարադատության նախարարի տեղակալներ Քրիստիննե Գրիգորյանն ու Սրբուհի Գալյանը, ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, ինչպես նաև տասից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը:

Հայկ Մարտիրոսյանը հարցադրում է արել հակակոռուպցիոն կոմիտեի անկախության, օպերատիվ ստորաբաժանումների ձևավորման մեխանիզմների և իրավապահ այլ մարմինների ձևավորման գաղափարախոսության փոփոխության վերաբերյալ: Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգի հետ կապված նա առաջարկել է դատարանները բեռնաթափել մասնավոր գանգատի գործերով վարույթի ավարտման մեխանիզմների փոփոխության հիմքով:

Նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է Հակակառուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագծի հիմնական կարգավորումները: Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ նախագիծը դեռևս լրամշակման փուլում է և դրա արդյունքում նախագծում կներառվեն նաև մոնիթորինգի իրականացման համակարգը և ռազմավարության ֆինանսական գնահատականը:

Սկզբնաղբյուրը` ՀՀ արդարադատության նախարարության կայքէջ