ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի վերանայման երկրորդ փուլի շրջանակում Հայաստան են ժամանել ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի քարտուղարության ներկայացուցիչները և Սերբիայի գնահատող փորձագետները: Հուլիսի 16-ից 18-ը ընթացող աշխատանքային քննարկումների շրջանակում գնահատող խմբի ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների, այդ թվում` Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչների հետ:

Կոնվենցիայի վերանայման 2-րդ փուլի շրջանակում փորձագետների կողմից կմշակվի Հայաստանի կողմից կոնվենցիայի 2-րդ (կանխարգելման միջոցներ) և 5-րդ (ակտիվների վերականգնում) գլուխների պահանջներին համապատասխանության վերաբերյալ զեկույց:

Սկզբնաղբյուրը` ՀՀ արդարադատության նախարարության կայքէջ