«Մենք` ներքոստորագրյալներս, արտահայտում ենք մեր վրդովմունքը ԱլԳ ՔՀՖ Հայաստանի համակարգող խորհրդի ս.թ. սեպտեմբերի 16-ի և հետագա որոշումների առիթով: Դրանք անհիմն են, նման որոշումների ընդունումը դուրս է համակարգող խորհրդի լիազորություններից, և դրանք չեն համապատասխանում ՀԱՊ կանոնակարգին: Այդ որոշումների ընդունումը հանգեցրեց ՀԱՊ-ում անառողջ մթնոլորտի ստեղծման և կաթվածահարեց ՔՀՖ Բեռլինյան հանդիպման Հայաստանի նախապատրաստական աշխատանքները: Մենք բարձր ենք գնահատում Ազգային համակարգող Բորիս Նավասարդյանի տարեկան աշխատանքը ՔՀՖ-ի կազմկոմիտեում և Հայաստանում: Հանձն ենք առնում ամեն ինչ անել, որպեսզի ստեղծված իրադրությունը չխանգարի հայկական պատվիրակության արդյունավետ աշխատանքին Բեռլինում»:

Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Լարիսա Մինասյան, Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան
Գևորգ Տեր-Գաբրիելյան, «Եվրասիա» համագործակցության հիմնադրամ
Սոնա Այվազյան, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ավետիք Իշխանյան, Հայաստանի հելսինկյան կոմիտե
Նունե Սարգսյան, Լրատվամիջոցների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ
Աբգար Եղոյան, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ
Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հռիփսիմե Կիրակոսյան, «Առաքելության Հայաստան» բարեգործական ՀԿ
Ստեփան Գրիգորյան, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային
համագործակցության կենտրոն
Սվետլանա Ասլանյան, Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն