Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերնեշնլ - Հայաստան (ՏԶԿ/ԹԻ-Հայաստան) ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը 2006թ. սեպտեմբերի 22-ին կազմակերպության գրասենյակում հանդիպել է «Դեպի Հայք» հիմնադրամի ծրագրով Հայաստան այցելած տարբեր երկրներ ներկայացնող հայ երիտասարդ կամավորականների խմբի հետ:
«ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահը ներկայացրել է հայաստանյան իշխանությունների հակակոռուպցիոն գործունեությունը և այդ դաշտում առկա հիմնախնդիրները: Հանդիպման ընթացքում արծարծվել է Հայաստանում կոռուպցիայի նվազեցման գործընթացում Սփյուռքի ներկայացուցիչների դերակատարության խնդիրը: