Գլխավոր էջ Նորություններ Տեղի է ունեցել ԹԻՀԿ Խորհրդի հերթական նիստը
Նորություններ
2019 Հուլ
15

Տեղի է ունեցել ԹԻՀԿ Խորհրդի հերթական նիստը

Հուլիսի 15-ին տեղի է ունեցել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են Խորհրդի անդամներ Սուրեն Սաղաթելյանը, Վազգեն Կարապետյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Նվարդ Մանասյանը և Սարհատ Պետրոսյանը: Նիստին մասնակցել է նաև ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: Նիստը վարել է Խորհրդի նախագահ Սուրեն Սաղաթելյանը` ԹԻՀԿ անդամ Քրիստինե Մարգարյանի քարտուղարությամբ:

Օրակարգի հիմնական հարցերը վերաբերել են ԹԻՀԿ ծրագրերին և առաջիկա պլաններին, ռազմավարական պլանավորմանը, դրամաշնորհների հնարավորությանը և մի շարք այլ հարցերի: Քննարկման ընթացքում Սոնա Այվազյանը Խորհրդին է ներկայացրել նաև կատարված և առաջիկայում նախատեսվող  գործողությունները, որոնք նպատակ ունեն հակակոռուպցիոն պայքար իրականացնել խնդրահարույց ոլորտներում: