«168 ժամ»-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն անդրադառնալով Հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022թթ. նախագծին և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքին, նշել է, որ

  • ԹԻՀԿ առաջարկությամբ՝ «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում հստակեցվել ու ներառվել է ինստիտուցիոնալ մոդելը:
  • ՀՀ կառավարության որոշման նախագծում միջոցառումներ-ռազմավարություն կապը մի փոքր կտրված է. խնդիրները պետք է հիմնավորվեն ռազմավարության մեջ, որպեսզի հասկանալի լինի, թե այդ միջոցառումն ինչ նպատակով է առաջարկվում:
  • Պետք է ստեղծվի իրավապահ կենտրոնացված մարմին, որը պետք է զբաղվի կոռուպցիայի հարցերով և մինչև 2020թ. վերջը լիարժեք գործի:
  • 2011թ. ընդունված Հանրային ծառայության մասին օրենքում շահերի բախումը նույնականացվել է կոռուպցիայի և ապօրինի հարստացման հետ: Մինչդեռ շահերի բախումն այն թվացյալ ռիսկերն են, որոնք պարտադիր չէ, որ հանգեցնեն կոռուպցիայի, բայց եթե կասկածներ կան ինչ-որ փոխկապակցվածության մասին, ապա դա շահերի բախում է, և պետք է սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնք կկանխեն նման վիճակում որոշումների կայացումը:
  • Կարևոր է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը նշանակվի ԱԺ-ի կողմից, ոչ թե վարչապետի, որպեսզի ստեղծվեն անկախության երաշխիքներ:

Սկզբնաղբյուրը` «168 ժամ»